Առաջարկները կցուցադրվեն որոնման հարցումը մուտքագրելուց հետո։ Առաջարկներին ծանոթանալու համար օգտագործեք վեր և վար սլաքները։ Ընտրելու համար սեղմեք Enter։ Եթե ընտրել եք բառակապակցություն, ապա որոնման կներկայացվի այդ բառակապակցությունը։ Եթե առաջարկը հղում է, դիտարկիչում կբացվի այդ էջը։
Համայնքի քաղաքականությունը

Airbnb-ի Բովանդակության քաղաքականություն

Airbnb-ում բովանդակություն հրապարակելով՝ դուք ընդունում եք այս քաղաքականությունը։ Բովանդակությունը ներառում է ցանկացած գրավոր, լուսանկարչական, աուդիո, վիդեո կամ այլ բովանդակություն, ներառյալ՝

  • տեքստ. հայտարարությունների վերնագրեր և նկարագրություններ, պրոֆիլի էջեր, հանրային և մասնավոր կարծիքներ, հետադարձ կապ, Airbnb համայնքի կենտրոնի հրապարակումներ և հաղորդագրություններ Airbnb-ին, հյուրընկալողներին կամ հյուրերին
  • պատկերներ. լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի միջի պատկերներ (օրինակ՝ պաստառներ կամ պատից կախված արվեստ)

Մենք մեզ իրավունք ենք վերապահում սեփական հայեցողությամբ հեռացնելու ցանկացած բովանդակություն (ամբողջությամբ կամ մասամբ), որը խախտում է այս քաղաքականությունը, մեր Ծառայությունների մատուցման պայմանները, Համայնքի ստանդարտները, Կարծիքների վերաբերյալ քաղաքականությունը՝ համաձայն մեր Ծառայությունների մատուցման պայմանների։ Կրկնվող կամ կոպիտ խախտումների դեպքում կարող ենք նաև սահմանափակել, կասեցնել կամ հեռացնել համապատասխան Airbnb հաշիվը։

Airbnb-ում չի թույլատրվում հետևյալ բովանդակությունը՝

  • բովանդակություն, որը ստեղծվել է բացառապես գովազդի նպատակով, կամ այլ առևտրային բովանդակություն, այդ թվում՝ ընկերությունների պատկերանշաններ, հղումներ կամ ընկերությունների անվանումներ
  • սպամ, անցանկալի շփում կամ բովանդակություն, որը բազմիցս ուղարկվում է անհանգստացնող եղանակով
  • բովանդակություն, որը պաշտպանում կամ գովազդում է անօրինական կամ վնասակար գործունեություն կամ կրում է ակնհայտ սեռական, բռնի, անպարկեշտ, սպառնալից կամ անհանգստացնող բնույթ
  • խտրական բովանդակություն (լրացուցիչ տեղեկությունների համար ուսումնասիրեք մեր Խտրականության դեմ քաղաքականությունը)
  • բովանդակություն, որը փորձում է հանդես գալ որպես այլ անձ, հաշիվ կամ սուբյեկտ, այդ թվում՝ Airbnb-ի ներկայացուցիչ
  • բովանդակություն, որն անօրինական է կամ խախտում է այլ անձի կամ սուբյեկտի իրավունքները՝ ներառյալ մտավոր սեփականության և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքները
  • բովանդակություն, որը պարունակում է այլ մարդու մասին անձնական տեղեկություններ՝ ներառյալ բովանդակություն, որը բավարար է տարածքի գտնվելու վայրը որոշելու համար
  • բովանդակություն, որն արգելված է՝ համաձայն մեր Սահմանափակ բովանդակության նկատմամբ կիրառվող քաղաքականության

Քաղաքականության լրացուցիչ խախտումներ բովանդակության առանձին տեսակների համար.

Հայտարարությունների վերնագրեր

  • Հայտարարությունների վերնագրեր, որոնք պարունակում են առաջարկի տեսակին, ոճին կամ փորձառությանը չվերաբերող տեղեկություններ
  • Հայտարարությունների վերնագրեր, որոնք պարունակում են նշաններ կամ զմայլիկներ

Հայտարարության կամ պրոֆիլի էջեր

  • Հայտարարություններ և պրոֆիլներ, որոնք տրամադրում են կեղծ, ապակողմնորոշող կամ խաբուսիկ տեղեկություններ

Airbnb համայնքի կենտրոն

  • Բովանդակություն, որը շեղված է թեմայից, հարց չի ձևակերպում կամ չի տրամադրում գիտելիքներ՝ ի պատասխան ավելի մեծ քննարկման շրջանակներում տրված հարցի
  • Բովանդակություն, որը հետապնդում կամ շարունակաբար թիրախավորում է համայնքի անդամներին

Կարծիքներ

Անհատականացված URL-ներ

COVID-19-ին առնչվող բովանդակություն

    Ինչպես հաղորդել մեր քաղաքականությունը խախտող բովանդակության մասին

    Եթե կարծում եք, որ բովանդակությունը խախտում է այս քաղաքականությունը, կարող եք բովանդակության մասին հաղորդել անմիջապես հավելվածի միջոցով կամ կապվելով մեզ հետ։

    Այս հոդվածն օգնե՞ց։

    Առնչվող հոդվածներ

    • Համայնքի քաղաքականությունը

      Airbnb-ի Կարծիքների վերաբերյալ քաղաքականություն

      Մեր քաղաքականությունն օգնում է ապահովել օգտակար, բովանդակալից և ճշգրիտ կարծիքներ հյուրերի և հյուրընկալողների համար։
    • Ինչպես

      Ինչո՞ւ է իմ մասին կարծիքում գրված, որ չեղարկել եմ ամրագրումը

      Եթե ամրագրում է չեղարկվել, ավտոմատ կերպով կարծիք կհայտնվի ձեր պրոֆիլում։
    • Ինչպես

      Airbnb.org-ի մասին

      Airbnb.org-ն անկախ, կառավարության կամ հանրության աջակցությամբ գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը համագործակցում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ, որպեսզի ճգնաժամի ժամանակ մարդկանց տրամադրի արտակարգ իրավիճակների կացարաններ։
    Օգնություն ստացեք ձեր ամրագրումների, հաշվի վերաբերյալ և այլ հարցերով։
    Մուտք կամ գրանցում