Առաջարկները կցուցադրվեն որոնման հարցումը մուտքագրելուց հետո։ Առաջարկներին ծանոթանալու համար օգտագործեք վեր և վար սլաքները։ Ընտրելու համար սեղմեք Enter։ Եթե ընտրել եք բառակապակցություն, ապա որոնման կներկայացվի այդ բառակապակցությունը։ Եթե առաջարկը հղում է, դիտարկիչում կբացվի այդ էջը։
Համայնքի քաղաքականությունը

Սահմանափակումներով բովանդակություն

Հաշվի առնելով մեր համայնքի բոլոր անդամների կարծիքը՝ մենք սահմանափակում ենք որոշակի առցանց բովանդակություն։ Սա վերաբերում է հայտարարության մեջ ներառված նկարագրություններին ու պատկերներին։ Այս էջում ներկայացված է Airbnb համայնքի կանոնների ընդհանուր ուղեցույց, որն ընդգրկում է ոչ բոլոր հնարավոր իրավիճակները։

Airbnb-ում բովանդակություն հրապարակելով՝ դուք ընդունում եք Airbnb-ի՝ բովանդակության նկատմամբ կիրառվող քաղաքականությունը։

Մենք իրավունք ենք վերապահում ամբողջությամբ կամ մասամբ հեռացնելու ցանկացած բովանդակություն, որը խախտում է Airbnb-ի՝ բովանդակության նկատմամբ կիրառվող քաղաքականությունը։ Կրկնվող կամ կոպիտ խախտումների դեպքում կարող ենք նաև սահմանափակել, կասեցնել կամ հեռացնել համապատասխան Airbnb հաշիվը։

Ինչ ենք թույլատրում

Մերկության տեսարաններ պարունակող կամ սեռական բնույթի բովանդակություն տարածքում, եթե այդ մասին նախապես զգուշացվում է։ Մենք թույլատրում ենք տան տարածքում մերկ մարմին պատկերող արվեստի գործերի, սեռական բնույթի բովանդակության կամ սեռական թեմաներով առարկաների առկայություն, եթե տանը չեն մնալու 18 տարեկանից ցածր տարիքի անձինք, և եթե դրանց առկայության մասին նշված է տարածքի նկարագրության մեջ։ Լրացուցիչ պահանջներ են գործում մեծահասակների թեմաներով բովանդակություն կամ մերկություն ներառող սերվիսներ կամ փորձառություններ առաջարկելու դեպքում։

Հյուրերը չպետք է Airbnb-ի միջոցով ամրագրված այցի ժամանակ անակնկալի գան կամ անհարմար զգան չափահասների համար նախատեսված անսպասելի բովանդակությունից։ Մեր Ռեսուրս կենտրոնում կգտնեք խորհուրդներ գրավիչ հայտարարության էջ ստեղծելու վերաբերյալ։

Ինչ չենք թույլատրում

  • Կանոններ խախտող բովանդակություն․ ցանկացած առցանց բովանդակություն, որը խախտում է Airbnb-ի՝ բովանդակության նկատմամբ կիրառվող քաղաքականությունը կամ մեր Հեղինակային իրավունքի քաղաքականությունը։
  • Բռնություն կամ դաժանություն ներկայացնող բովանդակություն տանը, սերվիսի կամ փորձառության ժամանակ․ հյուրընկալողները հյուրերի հետ համօգտագործվող տարածքներում չպետք է ցուցադրեն ֆիզիկական վնաս պատճառելու պատկերներ, եթե դրանք չունեն պատմական կամ մշակութային նշանակություն։ Նման բովանդակության ցուցադրման համար անհրաժեշտ է գրավոր բացատրություն տալ տարածքի նկարագրության մեջ։
  • Բռնության և դաժանության պատկերների առկայություն տարածքի նկարագրության մեջ։ Հյուրընկալողները տարածքի նկարագրության մեջ չպետք է ներառեն ֆիզիկական վնաս պատճառելու պատկերներ։
  • Բացահայտ սեռական բնույթի բովանդակություն Airbnb-ում։ Բացահայտ սեռական բնույթի պատկերներ (լուսանկարներ կամ տեսանյութեր) չեն թույլատրվում Airbnb-ում։ Այնուամենայնիվ, սեռական ենթատեքստով որոշ պատկերներ և բացահայտ սեռական բնույթ կրող, անպարկեշտ մտքեր առաջացնող կամ մերկություն պատկերող արվեստի գործեր՝ լուսանկարից կամ տեսանյութից բացի այլ միջոցներով արտահայտված (օրինակ՝ նկարներ, քանդակներ և այլն), թույլատրվում են Airbnb-ում, եթե դրանք օգտագործվում են սեռական թեմաներով տարրեր բացահայտելու նպատակով, որոնք կարող են առկա լինել տանը, սերվիսի կամ փորձառության ժամանակ։
  • Սեռական բնույթի արտահայտություններ։ Հյուրընկալողներին արգելվում է օգտագործել այնպիսի բանավոր կամ գրավոր արտահայտություններ, որոնց նպատակը սեռական գրգռում առաջացնելն է, կամ որոնք նկարագրում են սեռական գործողություններ կամ պարունակում են այդպիսի գործողությունների հղումներ։

    Օգնությո՞ւն է հարկավոր

    Եթե ականատես եք լինում կամ առնչվում եք այնպիսի վարքի, որը հակասում է մեր կանոններին, հայտնեք մեզ այդ մասին։

    Այս հոդվածն օգնե՞ց։

    Առնչվող հոդվածներ

    Օգնություն ստացեք ձեր ամրագրումների, հաշվի վերաբերյալ և այլ հարցերով։
    Մուտք կամ գրանցում