Առաջարկները կցուցադրվեն որոնման հարցումը մուտքագրելուց հետո։ Առաջարկներին ծանոթանալու համար օգտագործեք վեր և վար սլաքները։ Ընտրելու համար սեղմեք Enter։ Եթե ընտրել եք բառակապակցություն, ապա որոնման կներկայացվի այդ բառակապակցությունը։ Եթե առաջարկը հղում է, դիտարկիչում կբացվի այդ էջը։
Ինչպես • Տանը հյուրընկալող

Ներբեռնեք ձեր եկամուտները

Ուզո՞ւմ եք ստուգել ձեր եկամուտը։ Եկամուտների կառավարման վահանակում ներկայացված է վիճակագրության ինտերակտիվ աղյուսակ, որտեղ երևում է՝

  • որքան եք վաստակել նախորդ 6 ամիսներից յուրաքանչյուրում
  • որքան եք վաստակել այս ամիս
  • որքան եք նախատեսում առաջիկա ամրագրումների միջոցով վաստակել հաջորդող 5 ամիսներից յուրաքանչյուրում

Որտեղ գտնել եկամտի վերաբերյալ տվյալները

Ձեր վիճակագրությունը գտնելու համար բացեք ձեր

Եկամուտ բաժինը և սյունակաձև դիագրամում սեղմեք ընդարձակման պատկերակը՝ ձեր եկամուտներն ըստ ամիսների կամ տարիների և ըստ հայտարարության ցույց տալու համար։ Կարող եք զտիչի միջոցով ընտրել, թե որ հայտարարությունը կամ հայտարարությունները երևան։

Ավելին իմացեք ձեր եկամուտների վահանակի և վիճակագրական աղյուսակի մասին։

Եկամուտների հաշվետվություն

Եթե ուզում եք ստուգել ձեր եկամուտը, Airbnb-ն ավտոմատ կերպով ստեղծում է ամսական և տարեկան քաղվածքներ։ Հաշվետվությունները տրամադրվում են հյուրընկալումն սկսելու առաջին տարվանից սկսած՝ ըստ հայտարարության և վերջնավճարի եղանակի մանրամասների։ Յուրաքանչյուր հաշվետվություն կարող եք ներբեռնել PDF ձևաչափով կամ ուղարկել էլփոստով։

Յուրաքանչյուր հաշվետվությունում նշվում են տվյալ ամսվա կամ տարվա եկամուտների մանրամասները, այդ թվում՝

  • համախառն եկամտի, ճշգրտված գումարների, հյուրընկալողից գանձվող սպասարկման վճարի, պահված հարկերի և ընդհանուր զուտ վճարի մանրամասները
  • վիճակագրական տվյալները, օրինակ՝ ամրագրված գիշերները և այցի միջին տևողությունը
  • եկամուտն ըստ հայտարարության և վերջնավճարի եղանակի
  • ընտրված տարվա յուրաքանչյուր ամսվա եկամուտը (միայն տարեկան հաշվետվությունների համար)

Հարմարության համար կարող եք հաշվետվություններ ստանալ էլփոստով կամ ներբեռնել դրանք PDF ձևաչափով։ 

Ստեղծեք անհատականացված հաշվետվություն

Ստեղծեք անհատականացված հաշվետվություն համակարգչի դիտարկչում

  1. Սեղմեք Այսօր > Ընտրացանկ > Եկամուտ
  2. Եկամուտների հաշվետվություն բաժնում սեղմեք Դիտել բոլոր հաշվետվությունները
  3. Սեղմեք Ստեղծել անհատականացված հաշվետվություն
  4. Ընտրեք այն ամսաթվերը և հայտարարությունները, որոնք ցանկանում եք ներառել
  5. Ձեր հաշվետվությունը ստանալու համար սեղմեք Ներբեռնել PDF կամ Ուղարկել էլփոստով


Ինչպես եկամուտներն արտահանել աղյուսակի մեջ

Արտահանեք եկամուտների CSV ֆայլը սեղանադիր համակարգչում

  1. Սեղմեք Այսօր > Ընտրացանկ > Եկամուտ
  2. Անցեք Առաջիկա կամ Վճարված
  3. Զտեք հայտարարությունները, վերջնավճարի եղանակները և ցանկալի ամսաթվերի միջակայքը
  4. Սեղմեք Ստանալ հաշվետվություն
  5. Ընտրեք Բացել սարքում կամ Էլփոստով ուղարկել հաշվետվությունը
  6. Կազմաձևեք ձեր տվյալների դաշտերը
  7. Սեղմեք Ստեղծել հաշվետվություն

CSV ֆայլը կարելի է բացել ցանկացած ստանդարտ աղյուսակային ծրագրով (օրինակ՝ Microsoft Excel, Google Sheets կամ Apple Numbers)։ Այս աղյուսակը ներառում է լրացուցիչ տեղեկություններ, օրինակ՝ ձեր եկամուտները, հյուրընկալողից գանձվող սպասարկման վճարները կամ մաքրման վճարը (եթե գանձում եք այդպիսին), ինչպես նաև համախառն եկամուտները և յուրաքանչյուր եկամտի համար պահվող հարկերը։

Ինչպես եկամուտները ներբեռնել PDF-ով

Ինչպես սեղանադիր համակարգչում ներբեռնել եկամուտների հաշվետվություն PDF ձևաչափով

  1. Սեղմեք Այսօր > Ընտրացանկ > Եկամուտ
  2. Եկամուտների հաշվետվություն բաժնում սեղմեք Դիտել բոլոր հաշվետվությունները
  3. Սեղմեք ամսական կամ տարեկան հաշվետվություն՝ այն բացելու համար
  4. Սեղմեք Ստանալ PDF հաշվետվություն
  5. Սեղմեք Ներբեռնել PDF կամ Ուղարկել էլփոստով
  6. Սեղմեք Ներբեռնել կամ Ուղարկել

Այս հաշվետվությունները կարող են ավտոմատ ստեղծվել ամեն ամիս և տարի (առկայության դեպքում)։

Այս հոդվածն օգնե՞ց։

Առնչվող հոդվածներ

  • Ինչպես • Հյուրընկալող

    Ինչպես գտնել եկամտի վերաբերյալ տեղեկությունները

    Կարող եք եկամուտների կառավարման վահանակում ստուգել ձեր եկամուտների կարգավիճակը և ուսումնասիրել եկամուտների մասին մանրամասն տվյալները։
  • Ինչպես • Հյուրընկալող

    Երբ կստանաք ձեր վերջնավճարը

    Որպես կանոն՝ մենք վերջնավճարներն ուղարկում ենք հյուրի ժամանումից և սերվիսի կամ փորձառության ավարտից հետո մոտ 24 ժամ անց։ Սակայն այն, թե երբ կստանաք ձեր վերջնավճարը, կարող է կախված լինել մի քանի գործոնից։
  • Ինչպես • Հյուրընկալող

    Ինչ է նշանակում եկամտի ճշգրտված գումարը

    Ճշգրտված գումարն այն գումարն է, որը հյուրընկալողը պարտք է մնացել չեղարկման, ամրագրման փոփոխության կամ Հյուրի փոխհատուցման քաղաքականության խախտման համար։
Օգնություն ստացեք ձեր ամրագրումների, հաշվի վերաբերյալ և այլ հարցերով։
Մուտք կամ գրանցում