Պատրաստ լինելը կարևոր է։ Մենք ուզում ենք համոզվել, որ ունեք այն ամենը, ինչ հարկավոր է հյուրընկալման ուղու հիանալի սկիզբ դնելու համար, և դա ներառում է տարածք հրապարակելիս տեղական օրենքներին ու կանոնակարգերին ծանոթանալը։
Բազմաթիվ քաղաքներում գործում են տների համատեղ օգտագործման կանոններ, և շատ վայրերում կարող են ընդունվել հատուկ օրենքներ ու կարգադրություններ (օրինակ՝ գոտիավորման, կառուցապատման, լիցենզավորման կամ հարկային օրենքներ)։
Որոշ տարածաշրջաններում հայտարարություն հրապարակելուց կամ հյուրեր ընդունելուց առաջ գուցե հարկ լինի գրանցվել, ստանալ թույլտվություն կամ լիցենզիա։ Հնարավոր է՝ նաև պատասխանատու լինեք որոշակի հարկերի գանձման և փոխանցման համար։
Դուք պատասխանատու եք այն բանի համար, թե որտեղ, երբ և ինչպես եք հյուրընկալում, ուստի ուզում ենք, որ ծանոթ լինեք տեղական օրենքներին ու հարկերին։ Ցանկացած հարցով կարող եք կապվել ձեր տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Սկսելու համար առաջարկում ենք մի շարք օգտակար ռեսուրսներ պատասխանատու հյուրընկալման մասին։
Խնդրում ենք նախքան հայտարարություն հրապարակելը ծանոթանալ ձեր տարածքում գործող օրենքներին ու կանոնակարգերին և աչքի անցկացնել մեր Խտրականության դեմ քաղաքականությունը։ Երբ ընդունում եք մեր Ծառայությունների մատուցման պայմանները և հրապարակում ձեր հայտարարությունը, դուք հաստատում եք, որ հետևելու եք գործող օրենքներին և կանոնակարգերին։
Եթե Ֆրանսիայում եք հյուրընկալում, հաստատում եք, որ հետևելու եք գործող օրենքներին և երրորդ անձանց հետ կնքված ցանկացած պայմանավորվածության (օրինակ՝ վարձակալության պայմանագրի)։